BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իսրայելի վարչապետի խորհրդականը բացատրել է՝ ինչու Իսրայելը չի դադարի զենք մատակարարել Ադրբեջանին

Իսրայելի վարչապետի խորհրդականը բացատրել է՝ ինչու Իսրայելը չի դադարի զենք մատակարարել Ադրբեջանին
15.10.2020 | 14:42

Իսրայելում չեն քննարկել Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջը: Գերագույն դատարանում հայտարարել են, որ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններում իսրայելական զենքի օգտագործման մասին ապացույցներ չեն ներկայացվել, hայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ Իսրայելը համարվում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարարներից մեկը:


Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Երևանն առաձնահատուկ ակտիվությամբ է արտահայտվում համագործակցության դեմ:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Իսրայելը ներքաշվել է ղարաբաղյան հակամարտությունում և ինչո՞ւ է դա պետք Երուսաղեմին՝ հաշվի առնելով սեփական բազմաթիվ խնդիրները: Հեռուստաալիքը զրուցել է Իսրայելի վարչապետի հատուկ խորհրդական Արիել Գոլդշտեյնի հետ: Նրա խոսքով՝ Գերագույն դատարանը ճիշտ որոշում է կայացրել հարցի վերաբերյալ: «Իսրայելը զենքի վաճառքի հարցում գործում է ավելի պատասխանատու և գիտակցված, ես կասեի, ավելի նրբանկատորեն, քան ինձ հայտնի բոլոր երկրները: Մենք ոչ միայն մանրակրկիտ կշռադատում ենք՝ որտեղ կարելի է մատակարարել զենք և որտեղ չի կարելի, այլև պետությունը վերահսկում է մասնավոր ընկերությունների մատակարարումները: Այդ պատճառով էլ վաճառել իսրայելական զենքը ինչ-որ բռնապետական ռեժիմի, որը հանցագործություններ է իրականացնում սեփական ժողովրդի կամ այլ երկրների ժողովուրդների հանդեպ, կանխվում է հենց սկզբից»,- նշել է փորձագետը: Նա տեղեկացրել է, որ Իսրայելը զենքի ամենախոշոր մատակարարողը չէ Ադրբեջանին, կան նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը: Գոլդշտեյնի խոսքով, Իսրայելն այս հակամարտությունում չի աջակցում կողմերից ոչ մեկին:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ